Իսպանիայի առաջնություն, 22–րդ տուր
«էսպանյոլ» – «Ռեալ Մադրիդ»՝ 1-0
Գոլը՝ Ռոմերո (85')
«Ռեալ Մադրիդ»․ Տիբո Կուրտուա, Ֆրան Գարսիա, Անտոնիո Ռյուդիգեր, Օրելյեն Չուամենի, Լուկաս Վասկես, Ջուդ Բելինգեմ, Դանի Սեբալյոս, Ֆեդերիկո Վալվերդե, Վինիսիուս Ժունիոր, Կիլիան Մբապե, Ռոդրիգո։
«Արքայական ակումբը» 49 միավորով գլխավորում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակը և Լա լիգայի հաջորդ տուրում տանն ուժերը կչափի «Ատլետիկոյի» հետ (09.02.2025 00:00), սակայն նախքան այդ Իսպանիայի գավաթի խաղարկության հերթական փուլում արտագնա հանդիպում կանցկացնի «Լեգանեսի» հետ (06.02.2025 00:00):