Արդա Գյուլերն ու Էնդրիկը ձմռանը չեն հեռանա «Արքայական» ակումբից։
Այս մասին հայտնել է թիմի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին։
«Էնդրիկն ու Գյուլերը կմնան թիմում։ Միգուցե նրանք ավելի շատ խաղաժամանակ են ցանկանում ստանալ, բայց ես փորձում եմ յուրաքանչյուր խաղի դաշտ դուրս բերել միայն լավագույններին, ու դա կախված չէ ֆուտբոլիստի տարիքից։
Այո, երիտասարդների հետ պետք է լինել համբերատար։ Միգուցե նրանք ավելի կրակոտ են, բայց քանի դեռ երիտասարդ են, նրանք որոշակի բաներ սովորելու կարիք ունեն։ Իմ կարիերայի ընթացքում ես խաղադաշտ եմ դուրս բերել 17 կամ 18-ամյա մի շարք ֆուտբոլիստների, եթե գտել եմ, որ նրանք այդ պահին իդեալական կերպով համապատասխանում են այդ խաղին». նշել է Անչելոտին։
Los Merengues, Realmadrid.am