AS–ի փոխտնօրեն Թոմաս Ռոնսերոյի կարծիքը
«Բարսելոնայից» կրած ջախջախիչ պարտությունից հետո շատերը սկսեցին մտածել, որ «սերուցքայինները» բաց են թողել շանսը չեմպիոնական տիտղոսի պայքար մղելու համար, քանի որ այդ ժամանակ կատալոնացիներից հետ էին մնում 9 միավոր։ Որոշները մտածում էին, որ մարտին կամ ապրիլին «Բարսելոնան» կտոնի Պրիմերայում հաջողությունը։ Բայց «Ռեալին» թաղելը մեծ սխալ է, քանի որ այս թիմը ստեղծվել է նման իրավիճակներից դուրս գալու համար։
Վերջին 3 տուրերի ընթացքում մադրիդցիները 9 միավոր են վաստակել, իսկ «կապտանռնագույնները»՝ ընդամենը մեկ։ Բացի այդ, տիտղոսի պայքարին է միացել «Ատլետիկոն», որին կարելի է համարել «Ռեալի» գլխավոր մրցակիցն այս չեմպիոնական մրցավազքում, այլ ոչ թե Ֆլիկի սաներին։
Ինչ վերաբերվում է նախորդ խաղին, ապա երկրպագուները գիտեն, որ մեզ պետք է Մբապեի լավագույն տարբերակը՝ տիտղոսներին հավակնելու համար։ Հիմարություն է սուր քննադատելը ֆրանսիացուն, քանի որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ «Բեռնաբեուում» երկրպագուները աջակցում էին հարձակվողին՝ մանավանդ առաջին կեսում նրա փայլուն գոլից հետո։ Վստահ եմ, որ Մբապեն, ինչպես Ռաուլը, արդյունքը կկարողանա ոսկե տառերով պատմություն կերտել «Ռեալում»։ Մենք պարզապես պետք է զինվենք համբերությամբ։
Բաից այդ, երեկ թիմի դիրիժորի դերը հիանալի ստանձնեց Սեբալյոսը, լավ հանդես եկավ նաև Ֆրանը։ Կանտերանոն մրցաշրջանը սկսել էր որպես ձախ պաշտպանի երկրորդ ընտրություն, սակայն նա օգտագործեց Մենդիի վնասվածքների ու խաղային անկման փաստը։ Հարկ է նշել նաև Ռաուլ Ասենսիոյին»։