Մրցաշրջանը կարող է վատ ավարտ ունենալ Դավիդ Ալաբայի համար, քանզի վերջինս վնասվածքի պատճառով կարող է բաց թողնել ՉԼ-ի եզրափակիչը։
Ավստրիացին բաց էր թողել թիմի մարզումը «Բետիսի» դեմ խաղից առաջ և չմասնակցեց նաև հանդիպմանը։
«Արքայական» ակումբը դեռևս մանրամասն տեղեկություններ չի հայտնել Ալաբայի ֆիզիկական վիճակի մասին, սակայն կարծես թե ֆուտբոլիստը դեռևս անհարմարություններ ունի։
Ընթացիկ մրցաշրջանում Ալաբան «Ռեալի» կազմում մասնակցել է 45 հանդիպման, որոնցից 11-ը ՉԼ-ում։
Եթե նա չկարողանա մասնակցել «Լիվերպուլի» դեմ կայանալիք եզրափակչին, ապա մեծ հավանականությամբ նրան կփոխարինի Նաչոն։
Los Merengues, Realmadrid.am