«Ռեալը» պատրաստ է ընդունել Ալֆոնսո Դևիսի պայմաններն ու ձևակերպել նրա տրանսֆերը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ պաշտպանը հանուն «Ռեալի» մերժել է «Բարսելոնայի» ու «Բավարիայի» առաջարկները։
Marca-ի փոխանցմամբ, Դևիսը մի շարք պայմաններ է «Ռեալի» առջև դրել, որոնց ակումբը համաձայնել է։ Նշվում է, որ կողմերը սպասում են հունվարի 2-ին, որպեսզի վերջնականացնեն տրանսֆերը։
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչ 2025 թվականը։
Los Merengues, Realmadrid.am