Դանիել Կարվախալը հաջողությամբ վիրահատվել է ծնկի խաչաձև կապանների վնասվածք ստանալուց հետո։
32-ամյա ֆուտբոլիստն իր վնասվածքը ստացել էր Լա Լիգայի շրջանակում կայացած «Վիլյառեալի» դեմ խաղում։ Նշվում էր, որ նա բաց կթողնի 8-10 ամիս։
«Ռեալի» մամլո ծառայությունը տեղեկացրել է, որ առաջիկա օրերին Դանին կսկսի վերականգնողական գործընթացը։
Ավելի վաղ «Արքայական» ակումբը նոր պայմանագիր կնքեց իսպանացու հետ, որը կգործի մինչ 2026 թվականը։
Los Merengues, Realmadrid.am