«Ռեալի» կիսապաշտպան Մարտին Էդեգորը կարող է մնալ ԱՊԼ-ում, տեղեկացնում է Daily Mail-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, նորվեգացու ծառայություններով լրջորեն հետաքրքրված են «Չելսին» ու «Լիվերպուլը»:
Հիշեցնենք, որ ներկայում երիտասարդ ֆուտբոլիստը վարձակալական հիմունքներով հանդես է գալիս «Արսենալի» կազմում: Վարձակալության ժամկետը լրանում է ամռանը:
Ավելի վաղ նշվում էր, որ «զինագործների» ղեկավարությունը մտադիր է թիմում պահել 22-ամյա խաղացողին:
Fanat, Realmadrid.am