ՊՍԺ-ն մտադիր է պայմանագիր կնքել «Չելսիի» պաշտպան Անտոնիո Ռյուդիգերի հետ, որի ծառայություններով հետաքրքրված է նաև «Ռեալը»:
Ինչպես հաղորդում է AS-ը, փարիզյան ակումբն այդկերպ ցանկանում է վրեժխնդիր լինել Կիլիան Մբապեի համար, ով, ամենայն հավանականությամբ, մրցաշրջանի ավարտին կմիանա «սերուցքայիններին»:
Հիշեցնենք, որ գերմանացի պաշտպանի պայմանագրի ժամկետն ավարտվում է 2022 թվականի ամռանը, և տեղեկություն կա, որ մադրիդցիները պատրաստվում են նրան հրավիրել՝ որպես ազատ գործակալ:
Փարիզում մտադիր են ավելի բարձր աշխատավարձ առաջարկել՝ փորձելով Ռյուդիգերին շեղել Մադրիդ տեղափոխվելու գաղափարից:
Fanat, Realmadrid.am