• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Միլիտաոն վնասվածք է ստացել ու բաց կթողնի Բրազիլիայի հավաքականի առաջիկա 2 խաղերը

Հոդվածներ

Միլիտաոն վնասվածք է ստացել ու բաց կթողնի Բրազիլիայի հավաքականի առաջիկա 2 խաղերը
05.09.2024
1494 0

Գտնվելով Բրազիլիայի հավաքականի ճամբարում, «Ռեալի» պաշտպան Էդեր Միլիտաոն մկանային վնասվածք է ստացել։ 

Globo Esporte-ի փոխանցմամբ, Միլիտաոն աջ ազդրի վնասվածք է ստացել ու բաց կթողնի հավաքականի սեպտեմբերյան հանդիպումները։ 

Սեպտեմբերի 7-ին բրազիլացիները ԱԱ 2026-ի շրջանակում մրցելու են Էկվադորի ընտրանու դեմ, իսկ 4 օր անց ուժերն են չափելու Պարագվայի հավաքականի հետ։ «Ռեալի» առաջիկա հանդիպումը կայանալու է սեպտեմբերի 14-ին, իսկ մրցակիցը «Ռեալ Սոսյեդադն» է։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված