• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Անչելոտիի նոր մոտեցումները. Հավելյալ արձակուրդ մրցաշրջանի ընթացքում

Հոդվածներ

Անչելոտիի նոր մոտեցումները. Հավելյալ արձակուրդ մրցաշրջանի ընթացքում
18.08.2024
1268 0

«Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հայտարարել է, որ իր ֆուտբոլիստները մրցաշրջանի ընթացքում հավելյալ արձակուրդի հնարավորություն կստանան։ 

«Ֆուտբոլիստները պետք է ավելի շատ հանգստանան։ Օրինակ, եթե Վինիսիուսը Բրազիլիայի հավաքականի կազմում երկու հանդիպում անցկացնի և վերադառնա Մադրիդ, ապա Լա Լիգայի մեկ հանդիպման չի մասնակցի։ Մենք պետք է հոգ տանենք մեր խաղացողների մասին և ավելի շատ հանգստանալու հնարավորություն տանք նրանց». նշել է իտալացի մասնագետը։

Եթե այս մրցաշրջանում «Ռեալը» դուրս գա բոլոր մրցաշարերի եզրափակիչ, ապա մրցաշրջանի ընթացքում կանցկացնի 82 հանդիպում։ Դժվար թե որևէ ֆուտբոլիստ ֆիզիկապես կարողանա պատրաստ լինել նման ճնշմանը։ Անչելոտիի որոշումը խելամիտ է թվում, քանի որ ներկայիս ֆուտբոլում վնասվածքները գնալով ավելի ու ավելի են շատանում։

Los Merengues, Realmadrid.am