Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորը ասպետական հայտարարություն է արել Կիլիան Մբապեի վերաբերյալ:
Բրազիլացին կարծում է, որ իրենք ամեն ինչ պետք է անեն ֆրանսիացու ադապտացիայի համար:
«Բարդ կլինի, սակայն կարծում եմ՝ կկարողանանք մեծ հաջողություններ գրանցել: Մենք պետք է հոգ տանենք Մբապեի մասին ու անենք ամեն հնարավոր բան, որ նա որքան հնարավոր է շուտ հարմարվի թիմին: Միշտ դժվար է այլ ակումբ տեղափոխությունը, սակայն Ջուդի հետ արդեն անցել ենք այդ փուլը»,- Վինիի խոսքը մեջբերում է Marca-ն:
Հիշեցնենք, որ ֆրանսիացին, ամենայն հավանականությամբ, «Ռեալում» պաշտոնապես կմեկնարկի օգոստոսի 14-ին, երբ «Սերուցքայինները» ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը կվիճարկեն «Ատալանտայի» հետ:
Fanat, Realmadrid.am