Հոդվածներ

«Ռեալն» ընկերական խաղում պարտվեց «Միլանին»
01.08.2024
2092 0

Մադրիդի «Ռեալը» մինչմրցաշրջանային պատրաստության առաջին ստուգողական խաղն անցկացրեց «Միլանի» հետ:

Չիկագոյի «Սոլջեր Ֆիլդ» ստադիոնում կայացած խաղում միակ գոլը երկրորդ խաղակեսում խփեց «Ռոսոներիի» հարձակվող Սամուել Չուկվուեզեն: 

Կառլո Անչելոտիի թիմը խաղում էր հետևյալ մեկնարկային կազմով. Տիբո Կուրտուա, Լուկաս Վասկես, Անտոնիո Ռյուդիգեր, Ֆրան Գարսիա, Մարիո Մարտին, Լուկա Մոդրիչ, Բրահիմ Դիաս, Էնդրիկ:

Երկրորդ կեսի մեկնարկից խաղադաշտ դուրս եկան Անդրեյ Լունինը, Նիկո Պասը, Ժոան Մարտինեսը, Ռաուլ Ասենսիոն, Խուանմի Լատասան, Սեզար Պալասիոսն ու Ալվարո Ռոդրիգեսը: Խաղավերջում «Ռեալի» կազմում խաղադաշտ դուրս եկավ նաև Ժերեմի Դե Լեոնը:

«Արքայական ակումբն» ընկերական հաջորդ խաղը կանցկացնի «Բարսելոնայի» դեմ օգոստոսի 4-ին՝ ժամը 03:00-ին:


Fenomeno, Realmadrid.am


Ամենակարդացված