Լուիս Կամպոսն, ով նախկինում «Մոնակո» է բերել Կիլիան Մբապեին, Խամես Ռոդրիգեսին Ֆաբինյոյին, Անտոնի Մարսիալին ու Բերնարդու Սիլվային, շուտով կարող է պաշտոն ստանալ «Ռեալում»:
Ինչպես հաղորդում է FIFA.com-ը, գալիք ամռանը 56-ամյա մասնագետն, ամենայն հավանականությամբ, կստանձնի մադրիդցիների սպորտային տնօրենի պաշտոնը:
Կամպոսին է պատկանում աշխարհի ամենամեծ սկաուտական ցանցերից մեկը:
Հատկանշական է, որ 2012-13 թվակններին պորտուգալացին արդեն հասցրել է աշխատել «Ռեալում»:
Fanat, Realmadrid.am