Հոդվածներ

Կրոս. «Եթե Գյուլերը առողջ լինի, ապա նրան մեծ ապագա է սպասվում»
30.07.2024
1512 0

Արդա Գյուլերը նախապատրաստվում է «Ռեալում» իր երկրորդ մրցաշրջանին։ Առաջինն այնքան էլ հաջող չդասավորվեց երիտասարդ ֆուտբոլիստի համար, քանի որ մրցաշրջանի մեծ մասը նա վնասվածքների պատճառով բաց թողեց։ Այնուամենայնիվ նրան հաջողվեց վերջին խաղերին մասնակցել ու վաստակել խաղընկերների հարգանքը։ 

Թոնի Կրոսը, ով ավարտեց ֆուտբոլիստի իր կարիերան, Sky-ի հետ զրույցի ընթացքում անդրադարձ է կատարել նաև Գյուլերին։

«Եթե Արդան առողջ լինի, ապա նրան հիանալի ապագա է սպասվում։ Մյուս երիտասարդ ֆուտբոլիստներից նրան առանձնացնում է այն, որ նա պատրաստ է սովորել։ «Ռեալ» տեղափոխվելուց ի վեր նա միշտ հետևել է այն ամենին, ինչ մենք կատարել ենք մարզումներից առաջ և հետո։ Այսօր նմանատիպ ֆուտբոլիստներ շատ քիչ կան։ Արդան իսկապես ցանկանում է սովորել ու աճ գրանցել։ Նրա վստահությունը դարպասի դիմաց հայտնվելիս տպավորիչ է։ Մենք բոլորս դա առանձնացրել ենք առաջին իսկ մարզման ժամանակ». հայտարարել է Կրոսը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված