Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է հարձակման գծի խաղացողների առանձնահատկության մասին:
«Խաղադաշտի լայնությունը 68 մետր է. մեզ պետք է, որ հարձակման գծի խաղացողները փակեն այդ ամբողջ հատվածը: Մբապեն կարող է խաղալ ձախից, կենտրոնից, աջից: Նույնը վերաբերվում է մյուսներին: Եթե դիտեք նախորդ մրցաշրջանում Վինիսիուսի խաղը, նա դասական ձախ վինգեր չէր... Հենց սա է հարձակման հաջողության բանալին»,- ասել է իտալացին The Obi One Podcast-ի եթերում:
Հիշեցնենք, որ «Արքայական ակումբի» հարձակման քառյակը կազմելու են Վինիսիուսը, Կիլիան Մբապեն, Ջուդ Բելինգեմն ու Ռոդրիգոն:
Fanat, Realmadrid.am