Հունվարին խոսակցություններ կային, որ Ֆլորենտինո Պերեսը կարող է հեռանալ Մադրիդի «Ռեալի» նախագահի պաշտոնից:
Նրան անհանգստացնում էր ֆիզիկական վիճակը: Կես տարի անց Պերեսն իրեն ավելի լավ է զգում ու մտադիր է ևս մեկ անգամ ընտրվել «Ռեալի» նախագահի պաշտոնում:
Նա դեռ 3 նպատակ ունի, որոնք իրագործելու համար ջանք ու եռանդ չի խնայի, հայտնում է Relevo-ն:
1. Սուպերլիգա
2. ԱԱ-2030-ի եզրափակիչը՝ «Սանտաիգո Բեռնաբեուում»
3. Մարզաբազայի ընդլայնում:
Fanat, Realmadrid.am