ԵՎՐՈ 2024-ի 1/8 եզրափակչում Անգլիայի հավաքականը դժվարին հաղթանակ տարավ Սլովակիայի ընտրանու նկատմամբ։
Գրեթե ողջ հանդիպման ընթացքում անգլիացները հաշվի մեջ զիջում էին մրցկացին, և միայն մրցավարի կողմից ավելացրած հինգերորդ րոպեին Ջուդ Բելինգեմին հաջողվեց հաշվի մեջ հավասարություն մտցնել և հանդիպումը տեղափոխել լրացուցիչ ժամանակ, որտեղ էլ Հարի Քեյնի խփած գոլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին։
Իր շրջադարձ հարվածով խփած գոլի շնորհիվ Ջուդը ճանաչվեց հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։
Նա 105 րոպե անցկացրեց խաղադաշտում, և այդ ընթացքում նրա փոխանցումների ճշգրտությունը կազմել է 86%։
1/4 եզրափակչում անգլիացիները ուժերը կչափեն Շվեյցարիայի հավաքականի հետ։
Los Merengues, Realmadrid.am