Հոդվածներ

Պաշտոնական հայտարարություն․ Նաչո
25.06.2024
1474 0

«Ռեալ Մադրիդ» ՖԱ–ն հայտնում է, որ մեր ավագ Նաչոն որոշել է հեռանալ թիմից։

Մադրիդի «Ռեալը» ցանկանում է իր երախտագիտությունն ու ջերմությունը հայտնել Նաչոյին՝ ակումբի մեծագույն լեգենդներից մեկին։

Նա «Ռեալ» է ժամանել 2001 թվականին, երբ ընդամենը 10 տարեկան էր և խաղացել է բոլոր երիտասարդական թիմերում՝ մինչև 2012-ին հիմնական թիմի խաղացող դառնալը: Այդ ժամանակից ի վեր, նա 12 մրցաշրջան պաշտպանել է մեր մարզաշապիկը՝ «Ռեալի» պատմության ամենահաջող ժամանակաշրջանում։

Այս ամբողջ ընթացքում նա անցկացրել է 364 հանդիպման և նվաճել 26 տիտղոս՝ 6 Չեմպիոնների լիգայի գավաթ, 5 Աշխարհի ակումբային առաջնություն, 4 Եվրոպայի Սուպերգավաթ, 4 Լա Լիգա, 2 Կոպա դել Ռեյ և 5 Իսպանիայի Սուպերգավաթ։

Բացի այդ, նա Իսպանիայի հավաքականի հետ դարձել է Եվրոպայի մինչև 21 տարեկանների չեմպիոն և Ազգերի լիգայի հաղթող, իսկ այժմ հանդես է գալիս Եվրո 2024-ում։

Նաչոն իր կարիերան ավարտում է Մադրիդի «Ռեալում» որպես ավագ, ով «Ուեմբլիում» բարձրացրեց 15–րդ ՉԼ–ի գավաթը, որպես այն հինգ խաղացողներից մեկը, ով ֆուտբոլի ամբողջ պատմության ընթացքում 6 ՉԼ–ի գավաթ են նվաճել և որպես մեր ակումբի ամենատիտղոսակիր ֆուտբոլիստ։

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը նշում է, որ «երբ Նաչոն մանուկ հասակում եկավ մեր երիտասարդական ակադեմիա, նա միշտ կատարելագործման օրինակ է եղել բոլորի համար և արժանացել է «Ռեալի» բոլոր երկրպագուների սիրուն, ճանաչմանը և հիացմունքին: «Ռեալը» կա և միշտ կլինի նրա տունը»:

Մադրիդի «Ռեալը» հաջողություն է մաղթում նրան և իր ողջ ընտանիքին կյանքի այս նոր փուլում։


Ամենակարդացված