Հոդվածներ

Վինիսիուս. «Ես չեմ կարող պայքարել ռասիզմի դեմ միայնակ»
20.11.2024
230 0

Վինի Ջունիորը խոսել է ռասիզմի դեմ մղվող պայքարում իր դերի մասին։ 

«Ես գիտեմ, թե որքան կարևոր եմ, բայց և բազմիցս նշել եմ, որ միայնակ չեմ կարող պայքարել այն ամենի դեմ, ինչն ամեն օր բոլոր սևամորթ մարդկանց անհանգստացնում է։ 

Ես գիտեմ իմ հայտնիության աստիճանն ու թե ինչ ուժ ունեմ, թե ինչ ուժ ունեն իմ խոսքերը։ Եվ ես կարող եմ խոսել այն բոլոր մարդկանց անունից, ովքեր չունեն այդ ուժը, կամ ովքեր վախենում են, կամ ում մարդիկ այդքան էլ չեն հավատում։ 

Ես ուրախ եմ, որ շարունակելու եմ իմ պայքարը այս ամենի դեմ այն մարդկանց հետ, ովքեր կարողացել են այս ընթացքում օգնություն ցուցաբերել». նշել է բրազիլացին։

Los Merengues, Realmadrid.am