«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանն, ամփոփելով իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակչի շրջանակում կայացած՝ «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղը, անդրադարձել է նաև Լիոնել Մեսսիի բացակայությանը:
«Հույս ունեմ՝ Մեսսին կհասցնի վերականգնել մինչև եզրափակիչ, սակայն հստակ ոչինչ ասել չեմ կարող: Պետք է սպասել մինչև կիրակի»,- հոլանդացի մասնագետի խոսսքերը փոխանցում է Marca-ն:
Հավելենք, որ Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում «Բարսելոնան» մրցելու է «Ռեալ» - «Ատլետիկ» զույգի հաղթողի հետ:
Fanat, Realamdrid.am