Հոդվածներ

Անչելոտի․ «Ես մեկ ամիս ունեմ՝ այդ հարցում կողմնորոշվելու համար»
10.05.2024
1991 0

Լա լիգայի 35–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» կհյուրընկալվի «Գրանադային» (11.05.2024 20:30):

«Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի նախախաղային մամուլի ասուլիսը

«Մենք պետք է հարգենք մեր մրցակիցներին, ավարտին հասցնենք Պրիմերայի ընթացիկ մրցաշրջանը, որպեսզի պահենք ռիթմը, սակայն, միևնույն ժամանակ, վերականգնենք մեր ուժերը։ Ես մեծ ռոտացիա եմ կիրառելու, բոլոր ֆուտբոլիստները խաղալու են»։

«Դեռ չգիտեմ, թե արդյոք կկարողանա Չուամենին մասնակցել ՉԼ–ի եզրափակիչին։ Առաջիկա խաղում Ռյուդիգերն ու Նաչոն ռոտացիայի կենթարկվեն։ Միլիտաոն նույնպես խաղաժամանակ կստանա»։

«Վինիսիուսը շատ մոտ է «Ոսկե գնդակը» նվաճելուն։ Երբ ես վերադարձա «Ռեալ Մադրիդ»՝ անհավանական ֆուտբոլիստի տեսա։ Այդ օրվանից ի վեր, նա կատարելագործվել է բոլոր բնագավառներում։ Վինիսիուսը լուրջ պրոֆեսիոնալ է, որն արժանի է այն ամենին, ինչին հասել է։ Հիմա նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է և մեզ օգնել է հաղթել Լա լիգան և նվաճել ՉԼ–ի եզրափակիչ։ Բայց ես չեմ ցանկանում մոռանալ, թե ինչեր են արել նաև մեր մյուս ֆուտբոլիստները»։

«Իհարկե, Կուրտուան կխաղա մինչև մրցաշրջանի ավարտը, սակայն ես պետք է ուշադրություն դարձնեմ նաև Կեպային՝ մեծագույն պրոֆեսիոնալին, որը թիմին օգնում է պահեստայինների նստարանից։ Բացի այդ, Լունինը նաև պետք է պատրաստ լինի։ Ես մեկ ամիս ունեմ կողմնորոշվելու համար, թե որ դարպասապահը կխաղա ՉԼ–ի եզրափակիչում»։

«Բայերի» դեմ ՈՒԵՖԱ–ի սուպերգավա՞թ, դուք իրոք կարծում եք, թե ես արդեն պատկերացնում եմ այդ հանդիպումը։ Ես կենտրոնացած եմ միայն ՉԼ–ի եզրափակիչի վրա»։

«Մենք Կրոսի ապագայի մասին կխոսենք ՉԼ–ի եզրափակիչից հետո»։

«Բելինգեմի հետ ամեն ինչ կարգին է։ Ինչպես մյուս ֆուտբոլիստները, նա նույնպես ռոտացիայի կենթարկվի առաջիկա խաղերում»։