Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը վերջին «Էլ Կլասիկոյից» առաջ իջել է հանդերձարանային հատված, ողջունել իր ֆուտբոլիստներին ու մրցավարներին:
Այս մասին հայտնում է կատալոնական Mundo Deportivo-ն:
Նշվում է, որ նախագահի արարքը զարմանք է առաջացրել «Բարսելոնայի» խաղացողների մոտ:
Հիշեցնենք, որ «Էլ Կլասիկոյում» մադրիդյան գրանդը կամային հաղթանակ էր տարել 3-2 հաշվով ու 11 միավորի առավելություն ունի կատալոնացիների նկատմամբ:
Fanat, Realmadrid.am