Հոդվածներ

Զիդանը խոսել է Ազարի մարզավիճակի մասին
09.01.2021
1960 0

Լա լիգայի 18-րդ տուրում «Ռեալը» հյուրընկալվելու է «Օսասունային»:

Հանդիպումից առաջ Զինեդին Զիդանը խոսել է էդեն Ազարի պատրաստվածության մասին:

«Դեռևս չգիտեմ՝ Ազարը պատրաստ է 90 րոպե անցկացնել խաղադաշտում, թե ոչ: Նա մեզ հետ է ու սիստեմատիկ մարզվում է, սակայն նրա՝ «Օսասունայի» դեմ խաղին մասնակցության հարցը պարզ կլինի հանդիպման օրը»:

Հիշեցնենք, որ «արքայական» ակումբի վերջին 2 խաղերում բելգիացին ընդամենը 29 րոպե է անցկացրել խաղադաշտում: Հատկանշական է, որ Մադրիդ տեղափոխվելուց հետո 30-ամյա վինգերն, ընդհանուր առմամբ, 8 վնասվածք է ստացել:

«Օսասունա» - «Ռեալ» խաղը կայանալու է հունվարի 9-ին՝ երևանի ժամանակով 23:59-ին:

Fanat, Realmadrid.am