Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը հետաքրքիր կերպ է արձագանքել մրցավարի «անգործությանը»:
Լա լիգայի 30-րդ տուրի՝ «Ատլետիկի» դեմ խաղի 84-րդ րոպեին անգլիացին, փորձելով շրջանցել մրցակցի խաղացող Ինյիգո Լեկուեին, տուգանային հրապարակի մոտակայքում ընկել է, սակայն մրցավար Խավիեր Ռոխասը չի արձագանքել: Բելինգեմը բերանը փակելու ժեստ է ցույց տվել ու չի վիճել դրվագի համար:
20-ամյա անգլիացին այդպես է վարվել, քանի որ «Վալենսիայի» դեմ խաղում (2-2) հեռացվել էր Խեսուս Խիլ Մանսանոյի գործողությունների վերաբերյալ դժգոհություն հայտնելու համար: Մրցավարը չէր հաշվել Բելինգեմի մաքուր գոլը, քանի որ վայրկյաններ առաջ սուլել էր:
Fanat, Realmadrid.am