«Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինիան չի կարողանա օգնել իր թիմին «Ռեալի» դեմ կայանալիք խաղում։
Իսպանիայի սուպերգավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի «Օսասունայի» դեմ խաղում բրազիլացին մկանային վնասվածք է ստացել։
Կատալոնական ակումբը խաղից հետո հայտարարել էր, որ նրա մոտ ազդրի հետին մկանի վնասվածք է։ Դա նշանակում է, որ նա չի մասնակցի սուպերգավաթի եզրափակչին։ Նրա փոխարեն մեկնարկային կազմում տեղի համար դիտարկվում է Լամին Յամալի և Ֆերան Տորեսի տարբերակները։
Սա Ռաֆինիայի երկրորդ վնասվածքն է այս մրցաշրջանում։ Առաջին դեպքում նա բաց էր թողել մոտ մեկ ամիս։ Այս մրցաշրջանում բրազիլացին կատալոնական ակումբի կազմում մասնակցել է 20 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
Los Merengues, Realmadrid.am