«Ռեալը» դեռևս չի կողմոնորոշվել Ֆերլան Մենդիի ապագայի հարցում։
Ֆրանսիացին հիանալի հանդիպում անցկացրեց «Ատլետիկոյի» դեմ սուպերգավաթային խաղում, ինչն էլ ավելի խառնեց ղեկավարության պլանները։ Նրանք ցանկանում էին ամռանը բաժանվել ֆուտբոլիստից։
Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչ 2025 թվականի ամառը, սակայն չի բացառվում, որ այս մրցաշրջանի ավարտից հետո Մենդին կհեռանա Մադրիդից։
Marca-ի փոխանցմամբ, Մենդիի ապագան կախված է նրանից, թե ինչպես կընթանան բանակցությունները «Բավարիայի» պաշտպան Ալֆոնսո Դևիսի հետ։
Եթե «Սերուցքայիններին» հաջողվի ամռանը իրականացնել կանադացու տրանսֆերը, ապա Մենդին մեծ հավանականությամբ կհեռանա։
Ներկա պահին «Ռեալը» չի պատրաստվում նոր պայմանագիր առաջարկել ֆրանսիացուն, քանի որ թիմում դժգոհ են այս մրցաշրջանում նրա ցուցադրած խաղամակարդակից։
Los Merengues, Realmadrid.am