AS-ի փոխտնօրեն Թոմաս Ռոնսերոյի կարծիքը
«Լավագույն լուրը, որով «սերուցքայինները» կարող էին հրաժեշտ տալ այս տարվան՝ Անչելոտիի՝ մինչև 2026 թվականը նոր պայմանագիր կնքելու լուրն էր:
Այս իրադարձությունն անսպասելի էր նաև այն պատճառով, որ այն հայտարարվեց մրցաշրջանի կեսին: Անչելոտին վայելում է Պերեսի վստահությունը, որը հիացած է 64-ամյա մասնագետի կատարած աշխատանքից՛
Անհրաժեշտ է առաջին հերթին նշել այս մարզչի գլխավորությամբ հանդերձարանում հիանալի մթնոլորտը: Նույնիսկ Բրահիմի և Սեբալյոսի պես ֆուտբոլիստները, որոնք շատ խաղաժամանակ չեն ստանում, հիանալի հարաբերություններ են պահպանում նրա հետ:
Կարելի է վստահությամբ ասել, որ Անչելոտին արդեն դարձել է ակումբի լեգենդը: Անխոս, հիանալի կարիերային վերջ տալու լավագույն եղանակը «Բեռնաբեուում» տիտղոս բարձրացնելն է: Շնորհակալություն, Պապա Կառլո»: