«Ռեալ Մադրիդ C»-ի ֆուտբոլիստները, որոնք կապված են սեքսուալ բնույթի տեսանյութի հետ, կարող են հայտնվել բանտում:
AS-ի հաղորդմամբ՝ ձերբակալված 4 խաղացողներին 5 տարվա ազատազրկում է սպառնում՝ դատական օրենսգրքի 197-րդ կետի համաձայն:
Ավելի վաղ «Արքայական ակումբը» պաշտոնական հայտարարություն էր տարածել, որ «Կաստիլյայի» մեկ ֆուտբոլիստ և «Ռեալ Մադրիդ C»-ի երեք ֆուտբոլիստ ցուցմունք են տվել քաղաքացիական գվարդիային՝ մեսենջերում ենթադրյալ մասնավոր տեսանյութի տարածման գործով:
Երբ ակումբը մանրամասն տեղեկություններ և փաստեր ունենա՝ համապատասխան քայլեր կձեռնարկի»:
Հիշեցնենք, որ «Ռեալի» երիտասարդական թիմի ֆուտբոլիստներից մեկն անչափահաս աղջկա հետ սեքսուալ բնույթի տեսանյութ է ձայնագրել և այլոց հետ կիսվել մեսենջերում:
Մեղադրանքը կայանում է նրանում, որ ֆուտբոլիստները տեսանյութը երրորդ անձանց շրջանում տարածել են առանց թույլտվության՝ չնայած տեսանյութում իրադարձությունները տեղի են ունենում փոխադարձ համաձայնությամբ:
Դեռևս քրեական գործ հարուցված չէ, սակայն հայտնի է, որ «Ռեալի» հիմնական կազմի ոչ մի ֆուտբոլիս այս սկանդալի հետ առնչություն չունի:
Fanat, Realmadrid.am