«Ռեալի» կազմում կան 7 ֆուտբոլիստներ, որոնց պայմանագրերի ժամկետն ավարտվում է գալիք ամռանը։
Լուկա Մոդրիչ և Թոնի Կրոս. Այս երկու ֆուտբոլիստները թեև բավական մեծ տարիք ունեն, սակայն շարունակում են փայլել իրենց խաղով և մեծապես օգնել թիմին։ Չի բացառվում, որ նրանց կտեսնենք «Ռեալում» նաև 2024/25 մրցաշրջանում։
Լուկաս Վասկես. Հիանալի թիմային ֆուտբոլիստ, ով մադրիդիստ է դեռ փոքր տարիքից, սակայն ներկա պահին թիմում այնքան էլ կարևոր դեր չունի և քիչ է խաղաժամանակ ստանում։ Հենց դա կարող է գալիք ամռանը մեծապես ազդել նրա որոշման վրա։
Նաչո. Նա այն ֆուտբոլիստներից է, ում վրա միշտ կարելի է հույս դնել։ Այս տարի նա երկարաձգեց իր պայմանագրի ժամկետը «Արքայական» ակումբի հետ, սակայն բանակցությունները բավական բարդ ընթացան, ուստի հստակ չէ, թե ինչ որոշում կկայացնի իսպանացին հաջորդ տարի։
Անդրեյ Լունին. Դարպասապահը Կուրտուայի վնասվածքից հետո չկարողացավ տպավորել։ Մեծ է հավանականությունը, որ հաջորդ տարի նրան կտեսնենք մեկ այլ ակումբի կազմում։
Խոսելու. Հարձակվողը «Սերուցքայիններին» է միացել վարաձավճարային հիմունքներով, բայց պայմանագրում կա կետ ամբողջական տրանսֆերը գնելու համար։ Նա շանս կստանա իրեն դրսևորելու, սակայն առայժմ քիչ է խաղաժամանակ ստանում։
Կեպա. Նա ևս վարձավճարային հիմունքներով է հանդես գալիս «Ռեալի» կազմում, սակայն այս պարագայում պայմանագրում չկա ամբողջական տրանսֆերը գնելու վերաբերյալ հատուկ կետ։ Սա նշանակում է, որ «Սերուցքայինները» դարպասապահին թիմում պահել ցանկանալու դեպքում պետք է տրանսֆերային արժեքի շուրջ համաձայնության հասնեն «Չելսիի» հետ։
Los Merengues, Realmadrid.am