Հոդվածներ

«Կաստիլյայի» հարձակվողները կարող են փոխարինել Վինիսիուսին
29.08.2023
2499 0

Marca. Վինիսիուս Ժունիորի վնասվածքի պատճառով Անչելոտին մտադիր է թիմ ուժեղացնել «Կաստիլյայի» ֆուտբոլիստներով: «Սերուցքայինների» երկրորդ թիմի ֆուտբոլիստները մշտապես մարզվում են գլխավոր թիմի հետ և առաջիկայում կարող են ընդգրկվել հայտացուցակում:

«Կաստիլյայի» հարձակվող Գոնսալոն, որը մրցաշրջանի առաջին խաղում դարձել է դուբլի հեղինակ, այսօր մարզվել է գլխավոր թիմի հետ և կարող է մասնակցել «Խետաֆեի» դեմ հանդիպմանը (02.09, 18:15):

Նախորդ մրցաշրջանում 19-ամյա հարձակվողը «Խուվենիլ Ա»-ում դարձել է 35 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ՝ դառնալով թիմի լավագույն ռմբարկուն:

Բացի Գոնսալոյից, Անչելոտին դիտարկում է նաև Ալվարոյին, սակայն ուրուգվայցու խաղաոճը շատ նման է Խոսելուին, իսկ Գոնսալոյի ունիվերսալությունը կարող է վճռորոշ դեր խաղալ Վինիսիուսին փոխարինելու հարցում: