Հոդվածներ

Մադրիդյան դերբին՝ «Ռեալի» վստահ հաղթանակով
12.12.2020
2853 0

Իսպանիայի առաջնության 13-րդ տուրում կայացավ մադրիդյան դերբին «Ռեալի» ու «Ատլետիկոյի» միջև:

Կեսգիշերին մեկնարկած խաղում «Արքայական ակումբը» վստահ հաղթանակ տոնեց՝ մրցակցի դարպասն ուղարկելով 2 անպատասխան գնդակ:

Հանդիպման 15-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո գնդակը «հնդկացիների» դարպասն ուղարկեց Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Կառլոս Կազեմիրոն: Առաջին խաղակեսն այդպես էլ ավարտվեց՝ 1-0:

Երկրորդ կեսում նույնպես «Ռեալը» վերահսկում էր խաղը: 63-րդ րոպեին Դանի Կարվախալը հեռահար հարված կատարեց, որից հետո գնդակը դիպավ դարպասաձողին, հետո՝ Օբլակի թիկունքին ու հայտնվեց դարպասում:

Այս հանդիպումից հետո «Ռեալն» իր ակտիվում ունի 23 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը: «Ատլետիկոն» առաջատարն է 26 միավորով, «Ռեալ Սոսյեդադը» 25 միավորով երկրորդ հորիզոնականում է:

Լա լիգա, 13-րդ տուր

«Ռեալ Մադրիդ» 2-0 «Ատլետիկո Մադրիդ»

Գոլերը՝ Կազեմիրո 15՛, Օբլակ 63՛, ինքնագոլ

ՏԵՍԱՆՅՈՒԹ

Fenomeno, Realmadrid.am


Ամենակարդացված