Այսօր Մադրիդի «Ռեալին» անչափ կարևոր դիմակայություն է սպասվում ՉԼ-ի խմբային փուլի շրջանակներում։
Խաղից ժամեր առաջ «Սերուցքայինների» պաշտպան Դանի Կարվախալը հայր է դարձել։
Փոքրիկին անվանել է Մարտին և նա Կարվախալի ու Դաֆնա Կանիսարեսի առաջնեկն է։
Հիշեցնենք, որ Կարվախալը նոր է ապաքինվել վնասվածքից և ընդգրկված է թիմի հայտացուցակում, ուստի այսօր նա կարող է դուրս գալ խաղադաշտ և հանդես գալ էլ ավելի մեծ մոտիվացիայով։
Իհարկե, նա կցանկանա հաղթանակը, կամ ինչու ոչ գոլը նվիրել իր առաջնեկին։
Los Merengues, Realmadrid.am