«Ռեալի» սան Սերխիո Արիբասը կարող է կարիերան շարունակել Գերմանիայում։
Marca-ի փոխանցմամբ, ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Բորուսիա Դորտմունդը», «Բայերը», «Լեյպցիգը» և «Այնտրախտը»։
Դորտմունդյան ակումբը ֆավորիտ է համարվում 21-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը իրականացնելու հարցում։
Նշվում է, որ անձամբ Արիբասը ցանկանում է տեղ գտնել «Ռեալի» հիմնական թիմի կազմում, սակայն այդ ամենը շատ բարդ է, քանի որ մրցակցությունը կիսապաշտպանական գծում բավական մեծ է։
Ավարտված մրցաշրջանում Սերխիոն «Կաստիլիայի» կազմում մասնակցել է 36 հանդիպման՝ դառնալով 20 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
Նա նաև 4 հանդիպման է մասնակցել հիմնական թիմի կազմում՝ իր անվան դիմաց գրանցելով մեկ գոլ։
Los Merengues, Realmadrid.am