«Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորը չի որակազրկվի:
Marca-ի հաղորդմամբ՝ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մարզական խորհուրդը չեղարկել է բրազիլացու՝ «Վալենսիայի» դեմ խաղում ստացած կարմիր քարտը: Որպես պատճառ նշվում է գլխավոր մրցավարի դրվագի մասին ոչ ամբողջական տեղեկության տիրապետելը:
Հիշեցնենք, որ «Վալենսիայի» հարձակվող Ուգո Դուրոն բռնել էր Վինիսիուսի կոկորդից, որից հետո հարված էր ստացել դեմքին: Ժունիորը պատժվել էր կարմիր քարտով ու հեռացվել:
Fanat, Realmadrid.am