Վինիսիուս Ջունիորը նվաճել է «Ոսկե սամբա 2023» մրցանակը։
Այս մրցանակը ամեն տարի տրվում է արտերկրում հանդես եկող լավագույն բրազիլացի ֆուտբոլիստին։
Նախքան 2021 թվականը այն տրվում էր Եվրոպայում հանդես եկող լավագույն բրազիլացուն, իսկ 2021-ից հետո մրցանակի համար պայքարում են հայրենիքից դուրս հանդես եկող բոլոր բրազիլացիները։
Վինիսիուսն իր կարիերայում առաջին անգամ է ստանում այս մրցանակը։
Երկրորդ հորիզոնականում Նեյմարն է, ով մինչ այս 3 տարի անընդմեջ արժանացել էր այս մրցանակին։ Երրորդ հորիզոնականը զբաղեցրել է «ՊՍԺ»-ի պաշտպան Մարկինիոսը։
Los Merengues, Realmadrid.am