Հաջորդ մրցաշրջանում Մադրիդի «Ռեալը» հույսեր չի կապում Գարեթ Բեյլի հետ։
Մադրիդյան ակումբում հույս ունեն, որ «Տոտենհեմը» ձեռք կբերի ուելսցու ամբողջական տրասֆերային իրավունքները։
Հակառակ պարագայում «Սերուցքայինները» ստիպված կլինեն վճարել Բեյլի մեկ տարվա աշխատավարձը, որը կազմում է 15 մլն եվրո, ինչը «Ռեալում» պատրաստ չեն անել։
Երկու ակումբների նախագահները բավական լավ հարաբերությունների մեջ են, և դա կարող է ազդել գործարքի վրա։
Նշվում է, որ Զինեդին Զիդանը կտրականապես դեմ է Գարեթ Բեյլի վերադարձին։
Ընթացիկ մրցաշրջանում Բեյլը Պրեմիեր Լիգայում մասնակցել է 12 հանդիպման՝ դառնալով 5 գոլի և 2 արդյունավետ փոխանցման հեղինակ։
Los Merengues, Realmadrid.am