Թոնի Կրոսը մնում է «Ռեալում»։
Դեռ ապրիլին Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել էր, որ գերմանացին մտադիր է մնալ «Արքայական» ակումբում մինչ 2024 թվականը։
Երեկ Ռոմանոն ուրախացրել է «Ռեալի» երկրպագուներին հերթական անգամ։ Ինսայդերի փոխանցմամբ, Կրոսն արդեն ստորագրել է նոր պայմանագիրը, որի մասին ակումբը շատ շուտով կհայտնի։
«Ստորագրված է, կնիքը դրված։ Շուտով կլինի պաշտոնական հայտարարությունը». գրել է Ռոմանոն։
Ընթացիկ մրցաշրջանում գերմանացին «Ռեալի» կազմում մասնակցել է 44 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Los Merengues, Realmadrid.am