Բելգիայի հավաքականի գլխավոր բժիշկ Կրիս վան Կրոմբրյուգեն կարծում է, որ Էդեն Ազարի՝ հաճախակի կրկնվող վնասվածքների հիմնական պատճառը սթրեսն է:
«Ազարը ցանկանում է առավելագույնը քաղել իր մարմնից, սակայն երբեմն խախտվում է հնարավորությունների սահմանը: «Ռեալում» մեծ են սպասելիքները, ու Էդենը ձգտում է արդարացնել դրանք: Ինչպես ցանկացած մարդ, նա նույնպես ենթարկվում է սթրեսի: Այդ հոգեբանական վիճակն էլ, ընդհանուր առմամբ, բացասական ազդեցություն է թողնում մկանների վրա: Հենց այս պատճառով են այդքան շատ կրկնվող մկանային վնասվածքները»,- եզրափակել է բժիշկը:
Հիշեցնենք, որ 29-ամյա ֆուտբոլիստը կրկին վնասվածքն ունի ու բաց կթողնի մոտ 3 շաբաթ:
Fanat, Realmadrid.am