Հոդվածներ

FIFA Best Coach Award 2020. Զինեդին Զիդանը հավակնորդների թվում է
25.11.2020
1668 0

«Ռեալի» գխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտնվել է այն 5 թեկնածուների թվում, որոնք հավակնում են FIFA Best Coach Award 2020 մրցանակին: Հիշեցնենք, որ ֆրանսիացի մասնագետը մեկ անգամ արդեն արժանացել է նման պատվի (2017):

Տարվա լավագույն մարզչի համար քվեարկելու են ակումբների ավագներն ու գլխավոր մարզիչները, սպորտային լրագրողներն ու այն երկրպագուները, որոնք գրանցված են FIFA.com կայքում: Հաղթողի անունը հայտնի կդառնա դեկտեմբերի 17-ին՝ Ցյուրիխում կայանալիք մրցանակաբաշխության ժամանակ: 

Մյուս հավակնորդներն են՝ Բիելսան, Հանս-Դիտեր Ֆլիկը, Յուրգեն Կլոպն ու Խուլեն Լոպետեգին:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված