«Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը խոսել է Ազգերի լիգայում Իսպանիայի հավաքականից կրած՝ 0:6 հաշվով ջախջախիչ պարտությունից:
«Եթե վերանայեմ կարիերաս, ապա վստահաբար կարող եմ ասել, որ առավել ցավալի էր Չեմպիոնների լիգայի՝ 2012 թվականի եզրափակիչում «Չելսիից» կրած պարտությունը. այդ ժամանակ շատ վատ էի զգում ինձ:
3 ամիս առաջ Գերմանիան այդ նույն Իսպանիայի հետ 1:1 խաղաց: Այս անգամ ամեն ինչ շատ վատ էինք անում, ու ոչինչ չէր ստացվում:
«Ռեալի» հանդերձարանում նորմալ ընդունեցին ինձ. ոչ ոք չէր կատակում, կարելի է ասել՝ խաղընկերներս նույնպես զարմացած էին»,- գերմանացու խոսքը փոխանցում է Marca-ն:
Fanat, Realmadrid.am