Երեկ «Ռեալը» ՉԼ-ի խմբային փուլի շրջանակում պարտություն կրեց «Լայպցիգից»։
Սա Անչելոտիի սաների առաջին պարտությունն էր այս մրցաշրջանում։ Մինչ այս «Սերուցքայինները» անցկացրել էին 16 հանդիպում, որոնցից 14-ում հաղթել էին։
«Ռեալը» մարզադաշտը լքել է կեսգիշերին մոտ, սակայն թիմի հեռանալուց մեկ ժամ անց տեսախցիկները ֆիքսել են անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ մարզադաշտը լքող Ռոդրիգոյին։
Ինչպես հայտնում են, խնդիրը եղել է դոպինգ թեստի հանձնումը։ Բրազիլացին միակը չի եղել, ում նման պահանջ է ներկայացվել, սակայն հենց նրա պարագայում է որոշակի խնդիրներ առաջացել։
Հիշեցնենք, որ Ռոդրիգոն լավագույնն էր «Ռեալի» կազմում պարտված խաղում։
Los Merengues, Realmadrid.am