«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը գտնում է, որ Բենզեման վերջին 3-4 տարիների ընթացքում աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է։
«Երջանիկ եմ, քանի որ Կարիմը վերջապես ստացավ աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչումը։ Արդեն մի քանի տարի է նա այդ տիտղոսին արժանի էր։ Վերջին 3-4 տարիների ընթացքում Բենզեման լավագույնն էր աշխարհում։
Բենզեման Ռոնալդոյի և Զիդանի խառնուրդն է։ Նա հարձակվող է, ով միանգամից մի քանի դեր է խաղում։ Կարիմը կառավարում է խաղը ինչպես Զիդանը և խփում գոլեր ինչպես Ռոնալդոն». նշել է Պերեսը։
Los Merengues, Realmadrid.am