«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ռաֆայել Վարանը, որը երկար տարիներ հանդես է եկել «Ռեալում», կարևոր դերակատարություն է ունեցել Կազեմիրոյի տեղափոխության հարցում:
The Athletic-ի հաղորդմամբ՝ ֆրանսիացին գրեթե ամեն օր շփվել է բրազիլացու հետ՝ համոզելով տեղափոխվել մանչեսթերյան թիմ:
Հիշեցնենք, որ Կազեմիրոն «Ռեալու» խաղացել է 2013 թվականից:
Վարանն «Արքայական ակումբի» գույները պաշտպանել է 2011-2021 թվականներին:
Fanat, Realmadrid.am