Մարկո Ասենսիոն ցանկանում է գալիք մրցաշրջանում ավելի շատ խաղաժամանակ ստանալ, որպեսզի հնարավորություն ունենա մասնակցելու ԱԱ 2022-ին։
Ֆուտբոլիստը փոխել է իր գործակալին և ցանկանում է հեռանալ «Արքայական» ակումբից։
Նրա գործող պայմանագրի ժամկետը ավարտվում է 2023 թվականին, և «Սերուցքայինները» դեմ չեն բաց թողնել նրան։ Կողմերը այդպես էլ չկարողացան համաձայնության հասնել նոր պայմանագրի հարցում, իսկ Ասենսիոյի ծառայություններով հետաքրքրված են երկու անգլիական ակումբներ՝ «Լիվերպուլը» և «Արսենալը»։
Դեռևս հայտնի չէ, թե ինչու է «Ասենսիոն որոշել փոխել գործակալին, սակայն նշվում է, որ «Արսենալը» մոտակա օրերին կարող է կապ հաստատել նրա նոր գործակալի հետ։
Նախորդ մրցաշրջանում Մարկոն «Ռեալի» կազմում մասնակցել է 31 հանդիպման՝ դառնալով 10 գոլի հեղինակ։
Los Merengues, Realmadrid.am