Ռոդրիգո Գոեսը նոր պայմանագիր կկնքի Մադրիդի «Ռեալի» հետ։
Հուլիսին բրազիլացին նոր պայմանագիր կկնքի՝ 5+1 սխեմայով։ Նրա հրաժարագինը կկազմի 1 մլրդ եվրո։
«Սերուցքայինների» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հույս ունի, որ մինչ հուլիսի 8-ը, երբ թիմը կսկսի պատրաստվել գալիք մրցաշրջանին, Ռոդրիգոյի, Վինիսիուսի և Միլիտաոյի նոր պայմանագրերը արդեն իսկ կնքված կլինեն։
Լա Լիգայի ավարտված մրցաշրջանում 21-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 33հանդիպման՝ դառնալով 4 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Los Merengues, Realmadrid.am