«Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչը մոտ է վարձակալության հիմունքներով «Ֆիորենտինա» տեղափոխվելուն։
Լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի փոխանցմամբ, «Մանուշակները» արդեն իսկ համաձայնեցրել են 24-ամյա հարձակվողի վարաձակալությունը՝ առանց հետագայում ամբողջական տրանսֆերը իրականացնելու իրավունքով։ Միևնույն ժամանակ նշվում է, որ «Սերուցքայինները» կվճարեն սերբ հարձակվողի աշխատավարձի կեսը։
«Ռեալում» Յովիչը տարեկան 6 մլն եվրո աշխատավարձ է ստանում։
Սպասվում է, որ ֆուտբոլիստը հաջորդ շաբաթ բուժզննում կանցնի իտալական ակումբի համար։
Los Merengues, Realmadrid.am