«Դեպորտիվոյի» կենտրոնական հարձակվող Նոել Լոպեսը մարզական կարիերան կշարունակի Մադրիդի «Ռեալում»՝ հաստատում է Լա Կորունյայի թիմի պաշտոնական կայքը:
Իսպանացին ելույթ կունենա «Արքայական ակումբի» երկրորդ թիմում՝ «Կաստիլյայում»: Պայմանագրից այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Լոպեսը «Դեպորտիվոյի» սան է: Ֆուտբոլիստի հասակը 1,82 մ է: Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 600 հազար եվրո: