«Ռեալը» հաղթել է «Բարսելոնային» Թուրքիայի հավաքականի տաղանդավոր կիսապաշտպան Արդա Գյուլերի համար տրանսֆերային պայքարում:
The Athletic-ի տեղեկություններով, «Ֆեներաբահչեի» խաղացողը նախընտրել է տեղափոխվել «Արքայական ակումբ»:
Գյուլերի հրաժարագինը 17,5 միլիոն եվրո է, սակայն մադրիդյան գրանդը կվճարի 20 միլիոն, որպեսզի ապահովագրի գործարքը:
Մադրիդում կարծում են, որ Գյուրերը կկարողանա դառնալ «նոր Մեսութ Օզիլ»:
Ավարտված մրցաշրջանում Արդա Գյուլերը թուրքական ակումբի կազմում անցկացրած 35 խաղում խփել էր 6 գոլ ու կատարել 7 ասիստ:
Fanat, Realmadrid.am