Հոդվածներ

Կարծիք
21.06.2022
2205 0

Լրագրող Ալվարո Բենիտոյի սյունակը

«Որքան էլ «Ռեալը» ուժեղացնի իր կազմը տրանսֆերային շուկայում, ակումբը երբեք չի կարողանա գտնել Մոդրիչի ու Կրոսի պես կատարողների։ Նման ֆուտբոլիստներ այլևս չկան։ Անգամ եթե կան նրանց նման, ապա հանդես են գալիս այնպիսի ակումբներում, որոնք նրանց չեն վաճառի։

Մոդրիչն ու Կրոսը անկրկնելի են։ Անհավանական է այն, թե ինչպես են նրանք հարմարվել «Ռեալի» խաղին։ Կրոսի՝ պայմանագիրը երկարաձգելու առաջարկը մերժելն ինձ չի զարմացնում. նա միշտ անկեղծ է եղել։ Այն, ինչ նա մտածում է, ամբողջովին ճիշտ է։

Նա իրավացի է, որ ցանկանում է գնահատել իր խաղը։ Կրոսը միշտ ասել է, որ իրեն շատ հարմարավետ է զգում «Ռեալում» ու ցանկանում է իրեն կարևոր զգալ։ Չնայած մրցաշրջանում ցույց տված լավ արդյունքներին, Կրոսը դժգոհ է ՉԼ-ի փլեյ-օֆֆում իր ցուցադրած խաղից։ Նա զգում է, որ իր մարզավիճակի բարձրունքում չէր։

Ռյուդիգե՞րը, հաշվի առնելով նրա որակները ու այն պայմանները, որոնք ստեղծվել են տրանսֆերային շուկայում, ես կարծում եմ, որ նրան թիմ հրավիրելը փայլուն տեղափոխություն է։ Ռյուդիգերը հիանալի է հանդես գալիս օդում, լավ է գնդակ խլում, լավ ֆիզիկական պատրաստվածություն ու հիանալի հարվածներ ունի։ Եվ նա ունիվերսալ է։ Բայց տեսնենք՝ որտեղ նրան կխաղացնի Անչելոտին։

Նախկինում Ռյուդիգերը խաղում էր ձախ կենտրոնական պաշտպանի դիրքում՝ 3 պաշտպանների հետ։ ՉԼ-ի 1/4 եզրափակիչի պատասխան խաղում նրա ելույթից ես հասկացա, թե ինչքան ուժեղ մրցակից է նա։ Երբ դուք նրա խաղին իրականում եք հետևում՝ ավելի հստակ պատկերացում եք կազմում, թե ով կարող է լինել Ռյուդիգերը։

Նա հիանալի մրցակից կլինի։ Սա շատ լավ ձեռքբերում է «Ռեալի» կոմից, բայց տեսնենք ինչպես նրան կօգտագործի Անչելոտին։ Եվ եկեք չդադարենք վստահել Նաչոյին»,- գրել է լրագրողը։ 


Ամենակարդացված