Երեկ Լուկա Մոդրիչը նոր պայմանագիր կնքեց Մադրիդի «Ռեալի» հետ, որը ուժի մեջ կլինի մինչ 2023 թվականը։
Խորվաթ ֆուտբոլիստը կիսվել է իր տպավորություններով։
«Անչափ երջանիկ եմ, որ շարունակելու եմ հանդես գալ աշխարհի լավագույն ակումբի կազմում։ Այս 10 տարիները իմ մեծ երազանքի իրագործումն է։ Այն է՝ կրել «Ռեալի» մարզաշապիկը։ Ես ինձ զգում եմ այնպես, կարծես առաջին անգամ եմ կրում այս մարզաշապիկը։
Շարունակում ենք։ Հալա՛ Մադրիդ». ասել է Մոդրիչը։
Լուկան «Ռեալի» կազմում հանդես է գալիս 2012 թվականից։ «Սերուցքայինների» հետ նա նվաճել է 20 տիտղոս՝ այդ թվում նաև ՉԼ-ի հինգ գավաթ։
Los Merengues, Realmadrid.am